Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Եվրոպահայերի ֆուտբոլային մրցաշարը

Եվրոպահայերի ֆուտբոլային մրցաշարը
23.06.2014 | 17:57

«Եվրոպայում գործող մի շարք մարզական կազմակերպություններ օրերս անցկացրին եվրոպահայերի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էին Եվրոպայում գործող մարզական կառույցների ֆուտբոլային թիմերը` Ֆրանսիայի, Հոլանդիայի և Բելգիայի մի շարք քաղաքներից։ Մասնակցում էր նաև Բելգիայի Մեխելեն քաղաքի Հայերի միության թիմը»,- «Իրատես de facto»-ին փոխանցեց ֆուտբոլային թիմի ղեկավար Ալազան Հովհաննիսյանը։ Մրցաշարը, որին մասնակցում էր 12 թիմ, տեղի ունեցավ Բելգիայի Լիեժ քաղաքում։ Իսկ համայնքի վարչությունից տեղեկացանք, որ Մեխելենի թիմը կազմավորվել է համայնքի ձևավորումից մեկ ամիս հետո` նպատակ ունենալով ներկայացնելու համայնքը տարբեր սպորտային միջոցառումներում: Թիմը, որը ներկայացնում են քաղաքի երիտասարդները, ցուցադրեց ակտիվ խաղ և զբաղեցրեց 8-րդ տեղը: Համայնքի համար տվյալ դեպքում կարևորվում է մասնակցությունը, ուստի աշխատում են կայունացնել ֆուտբոլային թիմի գործունեությունը` հետագայում ավելի դիտարժան խաղ ցուցադրելու և լավագույն արդյունքներ ունենալու համար: Մարզումներն անցկացվել են Ալազան Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ: Թիմի մարզիչներն են Վահե Վարդանյանը և Սերգեյ Յագմուրյանը։

Ինչ վերաբերում է թիմերի զբաղեցրած տեղերին, ապա նրանք դասավորվել են հետևյալ հերթականությամբ. 1. «FC HAYKAR-1 (Լիեժ) 2.FC AZA ARMENIEN(Փարիզ) 3.FC BXL ARMENIEN (Բրյուսել) 4.FC ACTAMAR (Բրյուսել) 5.FC YAGAN (Բրյուսել) 6.FC ARARAT (Բրյուսել) 7.FC ALMELO (Ալմելո, Հոլանդիա) 8.FC MECHELEN «ANI» (Մեխելեն) 9.FC SASSOUN (Փարիզ) 10.FC LOUIS (Բրյուսել) 11.FC ANI (Մաստրիխտ Հոլանդիա) 12.FC HAYKAR-2 (Լիեժ)։
Մրցումների ավարտից հետո բոլոր մասնակից թիմերը պարգևատրվել են մարզական գավաթներով: Միջոցառումն ավարտվել է խնջույքով և համերգային ծրագրով:

Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բելգիա

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ